Ինչպես էին «Բավարիայի» ֆուտբոլիստները հետևում «Բորուսիա Դորտմունդ»-«Մայնց» խաղի վերջին վայրկյաններին
Մյունխենի «Բավարիան» 33-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն: Բունդեսլիգայի ամենատիտղոսակիր ակումբը նման հաջողություն գրանցեց 11-րդ մրցաշրջանն անընդմեջ:
Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ: Եզրափակիչ սուլիչից հետո մյունխենյան գրանդի ֆուտբոլիստները մրցակցի խաղադաշտում հեռախոսի օգնությամբ հետևեցին «Բորուսիա Դորտմունդ» — «Մայնց» հանդիպման (2-2) վերջին վայրկյաններին:
«Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանն ավարտեցին 71-ական միավորով: Մյունխենցիները տիտղոսը նվաճեցին խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերությամբ («Բավարիա»՝ 92-38, «Բորուսիա Դորտմունդ»՝ 83-44):
The post Ինչպես էին «Բավարիայի» ֆուտբոլիստները հետևում «Բորուսիա Դորտմունդ»-«Մայնց» խաղի վերջին վայրկյաններին appeared first on ԳԱԼԱ.