Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Դպրոցներում դրամահավաքները, կոռուպցիոն երևույթները համակարգ չունենալու հետևանք է. Սերոբ Խաչատրյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, ամեն տարի դպրոցի վերջին զանգի օրերին ակտիվանում է դպրոցներում կատարվող դրամահավաքների թեման։ Ինչո՞ւ մինչև հիմա չի հաջողվել խուսափել այդ երևույթից, ի՞նչ է պետք անել դրա համար։

– Մենք անընդհատ սևեռվում ենք այս կարգի խնդիրների վրա, բայց ես չեմ կարծում, թե դա մեր կրթության ամենակարևոր խնդիրն է, ես դա համարում եմ խնդիրների հետևանք է, քանի որ չկա համակարգ, չկա կանոնակարգում, ու ամեն բան թողնված է մարդկանց հայեցողությանը, իսկ տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածում։ 

Ծնողները մտածում են, որ երեխայի համար պետք է նորմալ միջոցառում կազմակերպել, իսկ դա, բնականաբար, ծախս է ենթադրում: Այս ամենը նորմալ մարդկային տրամաբանություն է, բայց քանի որ չկա համակարգ, այդ իսկ պատճառով որոշ տեղերում այդ թվերը ուռճացվում են, ինչ-որ շատ մեծ գումարներ լինեն, ինչ-որ տեղերում լինեն չափի մեջ, լինեն նաև դեպքեր, որ ընդհանրապես նման երևույթներ չլինեն։ Այս ամենը գալիս է համակարգի բացակայությունից։ 

Այն, որ դպրոցներում դրամահավաքներ կան, կոռուպցիոն երևույթներ կան, այն բանի հետևանքն է, որ համակարգ չունենք։ Եթե քո համակարգը նորմալ չէ, իրավունք չունես այդ վատ համակարգի հետևանքների դեմ պայքարելու, պետք է համակարգն այնպես կառուցես, որ այդ հետևանքներն ինքնըստինքյան վերանան։ Եթե 50 տարի էլ շարունակենք տարածել շրջաբերականներ, որ դպրոցներում դրամահավաքն արգելվում է, կամ 100 տարի բողոքենք դրամահավաք անողներից, միևնույն է՝ խնդիրը չի լուծվի, որովհետև մենք սխալ խնդիր ենք փորձում լուծել, դա հետևանք է, պատճառները պետք է վերացնել, իսկ պատճառը ես ասացի։ 

Մենք պետք է կարողանանք ունենալ համակարգ, որտեղ ավելի արժանապատիվ հարաբերություններ կլինեն։ Բայց մենք նաև չպետք է անտեսենք, որ սա հայ ժողովրդի մշակույթի մաս է, հանրային այդ ջերմությունը կարևորվում է, ու շատ դեպքերում դրանից է գալիս այս ամենը։ 

– Բայց եթե ձեր ասած համակարգը նորմալ լինի, գոնե հնարավոր կլինի՞ հստակ, այսպես ասած կանոններ սահմանել բոլորի համար, որ ծայրահեղ երևույթներ չլինեն։

– Այո՛։ Տեսեք՝ կան ծնողներ, որոնց համար 100 հազար դրամը փող չէ, բայց կան ծնողներ, որոնց մեկ ամսվա աշխատավարձն է դա, այստեղից է գալիս խնդիրը։ Այս հարաբերությունների խնդիրը կա, մեր պետությունը շատ հարցերում հետ է քաշվել ու դպրոց-ծնող հարաբերությունները մատնել ինքնահոսի, ու դրա մեջ ցանկացած ծայրահեղ երևույթ կարող է լինել։ 

Եթե ավելի չափի մեջ ու ողջամիտ բաներ արվեն՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր ծնողներն են հարուստ, հարուստ ընտանիքներն այդ իմաստով խնդիր են, որովհետև նրանց թվում է, որ եթե իրենք փող ունեն՝ մյուսներն էլ ունեն։ Ծնողների խմբում գրում են մի կլորիկ գումար, իսկ չունևոր ծնողն էլ իրեն վատ է զգում, բայց, դե, ստիպված տալիս է այդ գումարը, այս հոգեբանական խնդիրները, ցավոք, ունենք։

– ԿԳՄՍ նախարարությունն էլ ասում է, որ ահազանգեր են ստանում դրամահավաքի դեպքերի վերաբերյալ, բայց, ըստ էության, մենք արդյունքը չենք տեսնում, այսինքն՝ դրամահավաքը շարունակվում է։ Ձեր ասած համակարգը, որը պետք է փոխվի, նախարարությո՞ւնը պետք է փոխի, թե՞ յուրաքանչյուր դպրոց ինքը իր ներսում սահմանի որոշակի կանոններ։ Ինչպե՞ս եք լուծումը պատկերացնում, պարո՛ն Խաչատրյան։

– Ե՛վ, և՛, ու նաև մեր մշակույթը պետք է փոխվի, նյութականի դերը պետք է նվազեցնենք։ Դպրոցներն էլ պետք է փորձեն կառուցել այնպիսի հարաբերություններ, որ ծնողից կախվածություն չունենան: Իհարկե, ամենամեծ դերաատարումն ունի պետությունը, որը պետք է ուսուցչի համար այնպիսի աշխատավարձ ապահովի, որ նրանց համար այդ գումարներն էական չլինեն, ու այդ հարաբերություններն ավելի կանոնակարգի։ Գուցե դպրոցի բյուջեում փող դրվի, որ ամեն դպրոց ստանա իքս քանակությամբ գումար այդ ավարտական արարողությունը կազմակերպելու համար, այս կերպ կարելի է կարգավորել։ 

Հիմա ասում են՝ փող կա բյուջեում, դե թող ամեն դասարանի համար ինչ-որ գումար հատկացվի ավարտական միջոցառման կազմակերպման համար։ Իհարկե, դա ամբողջությամբ հարցը չի լուծի, բայց գոնե ծնողների վրա քիչ բեռ կմնա։ Մեր կրթության մեջ միակ բանը, որով միջազգային չափանիշներին հասնում ենք, ավարտական միջոցառումներն են և՛ դպրոցներում, և՛ բուհերում։ 

– Եթե, օրինակ՝ օրենսդրական ինչ-որ կարգավորում ընդունվի, հնարավոր կլինի՞ իսպառ ձերբազատվել այս երևույթից, թե՞ ոչ։

– Ինչ-որ ձևերով կմնա, որովհետև ես ասացի՝ դա մեր մշակույթի մեջ է, բայց ես կուզեի, որ դա համակարգային չլիներ, օրինակ՝ եթե ես ուզում եմ իմ երեխայի որևէ ուսուցչի, մանավանդ ավարտելուց հետո, շնորհակալություն հայտնել, ես իմ նախաձեռնությամբ անեմ, այլ ոչ թե բոլորին հավաքեմ: Դա նորմալ է ու մարդկային: 

Խնդիրն այդքան մեծ գումար հավաքելն է, այդ ճոխությունը, մանավանդ այս պատերազմը ցույց տվեց, որ այդ անիմաստ ճոխությունները մեր երկիրն ու կրթական համակարգը չեն ուժեղացնում: Մենք պետք է դառնանք մի պետություն, որն ավելի չափավորությամբ կկարողանա զարգացնել բոլոր ոլորտները։ 

– Պարո՛ն Խաչատրյան, ավարտական միջոցառման հետ կապված այդ ճոխությունները, գումար հավաքելը և այլն ոմանք ցուցամոլությունից զատ համարում են նաև հանցագործություն։ Դուք հանցագործության տարր տեսնո՞ւմ եք։

– Պետք է իրավաբան լինեմ, որ կարողանամ այդ սահմանն ասել, քանի որ իրավաբան չեմ, չգիտեմ՝ այս հարցում այդ սահմանը ո՛րն է, որը հատելուց հետո կարող ենք հանցագործության մասին խոսել, չեմ կարող ասել։ 

Չէի ասի՝ դա հանցագործություն է, բայց մեզ մոտ կա հետևյալը, որ երբ ինչ-որ մեկը ոչ ռացիոնալ, ոչ խելամիտ բան է առաջարկում, մարդկանց մեծ մասը լռում է, դա կոչվում է նաև լռության պարույր։ Երբ մեկն ասում է՝ եկեք 40 հազար դրամ հավաքենք, այդ սենյակում նստածների մեջ լինում են մարդիկ, որ ասում են՝ բայց ինչո՞ւ այդքան: Բայց դա նրանք ասում են ոչ բարձրաձայն, իսկ մեզ պետք է, որ այդ մարդիկ դա բարձրաձայն ասեն, որովհետև ցանկացած ոչ ողջամիտ կամ չափազանցող միտք պետք է անպայման որոշակի ընդդիմախոսության, կասկածի արժանանա։ 

Մեզանում դա չկա, փոխարենը կան այդ մրցակցությունը, ցուցամոլությունը։ Նորից եմ ասում, այս հարցը, սակայն, չպետք է շատ շահարկենք, որովհետև այս թեման հաճախ է խիտ գույներով ներկայացվում, ու դրա հետևանքով ուսուցիչների հեղինակությունը կտրուկ նվազում է։ Ուսուցիչներին հարվածի տակ ենք դնում, իսկ հետևանքը լինում է այն, որ մարդիկ չեն ուզում ուսուցիչ դառնալ, որովհետև հանրային քննադատությունը այս առումով հաճախ չափազանց է, մենք էլ ուռճացնող ազգ ենք, ու այսպիսով մի ողջ համակարգ է վարկաբեկվում։ 

Պետք է խնդիրն ուսումնասիրել, հասկանալ, տպավորություն ունեմ, որ նախարարությունը համարում է, որ եթե ինքն ամեն տարի շրջաբերականը տարածեց, որ դրամահավաքն արգելվում է, դրանով իր գործն ավարտվում է: Ո՛չ, դա հարցի լուծում չէ, նախարարությունը չպետք է լինի շրջաբերական տարածող մարմին, պետք է համակարգում փոփոխություն մտցնելու մասին մտածի, որ այդ երևույթը կանխարգելի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Դպրոցներում դրամահավաքները, կոռուպցիոն երևույթները համակարգ չունենալու հետևանք է. Սերոբ Խաչատրյան  appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net