Twitter-ի ինժիներական ղեկավարը հրաժարական է տալիս Թրամփի գլխավոր մրցակցի նախընտրական արշավի հետ կապված գործարկման անսարքություններից 1 օր անց
Twitter-ի ինժեներական բաժնի ղեկավար Ֆոադ Դաբիրին հայտարարել է, որ հեռանում է ընկերությունից 1 օր անց այն բանից հետո, երբ Ֆլորիդայի նահանագապետ, ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսի՝ նախընտրական արշավի մեկնարկը հարթակում տեղի ունեցավ տեխնիկական խափանումներով: Այս մասին գրել է BBC-ն:
Ֆոադ Դաբիրին թվիթերյան գրառմամբ ասել է. ««Թվիթերում» աշխատելու համարյա 4 անհավատալի տարիներից հետո ես երեկ որոշեցի լքել բույնը»:
ԴեՍանտիսի՝ Սպիտակ տան համար պայքարի մեջ մտնելը խնդիրներ էր ունեցել, քանի որ Twitter-ի ուղիղ հեռարձակումը խափանվել էր:
Ֆլորիդայի նահանգապետը համարվում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը ներկուսակցական ընտրություններում, որի արդյունքով վերջնական հաստատվում է Դեմոկրատական կուսակցության թեկնածուի գլխավոր մրցակիցը։
Ընկերության աշխատուժի ավելի քան 80%-ը կրճատվել է այն պահից, երբ այն գնել է միլիրադատեր Իլոն Մասկը:
Պարոն Դաբիրին չի հստակեցրել, թե ինչու է որոշել հեռանալ Twitter-ից կամ արդյոք դա կապված է հարթակում «ԴեՍանտիս» միջոցառման հետ կապված խնդիրների հետ: