ԱՄՆ-ը պատժամիջոց է կիրառել Մալիում «Վագների» նկատմամբ, հաստատում է CNN-ի հետաքննությունը Սուդանի պարագլուխներին աջակցելու վերաբերյալ. CNN
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Մալիում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Իվան Մասլովի նկատմամբ։ Այս մասին գրել է CNN-ը։
Պատժամիջոցները կիրառվել են այն բանից հետո, երբ ամերիկացի պաշտոնյան, վկայակոչելով վերջերս գաղտնազերծված հետախուզությունը, CNN-ին ասել էր, որ «Վագները» փորձում է Մալիով ռազմական տեխնիկա առաքել Ուկրաինա, կեղծում է գործարքների փաստաթղթերը։
ԱՄՆ-ի ֆիննախը հայտնել է, որ պատժամիջոցներոը կիրառվել են որպես պայքարի մաս Աֆրիկայում «Վագների» գործողությունների դեմ, որը սատարում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Միացյալ Նահանգների գանձապետարանը նաև հաստատել է CNN-ի հետաքննության արդյունքները «Վագների» կողմից Սուդանի Արագ աջակցության ուժերին աջակցելու վերաբերյալ:
Անցյալ շաբաթ ԱՄՆ պաշտոնյան CNN-ին ասել էր, որ դեռևս նշաններ չկան, որ «Վագները» հաջողությամբ ձեռք է բերել սպառազինությունը, սակայն խումբը շարունակել է աշխատել Մալիի կոնտակտներից ականներ, անօդաչու սարքեր, ռադարներ ու հակամարտկոցային համակարգեր ձեռք բերելու ուղղոթյամբ Ուկրաինայում օգտագործելու համար: «Մենք ուշադիր հետևում ենք դրան»,- հավելել էր պաշտոնյան։