«Հայաստանի իշխանությունը նույնիսկ ծանր պարտությունից հետո պատշաճ դասեր չի քաղել». Լևոն Բարսեղյան
«Այս իշխանությունը և հնարավոր հաջորդ իշխանությունը բավարար կարողություն չունի երկրորդ անգամ մարդասիրական միջանցք բացելու դեպի Արցախ, պաշտպանելու Արցախի ինքնիշխանությունը կամ անկախությունը»: ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում նման կարծիք հայտնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Ըստ նրա՝ այս իշխանությունը ծանր քննադատության է արժանի և ստանում է այդ քննադատությունը, բայց հայաստանյան քաղաքական մտքում, քաղաքական ուժերի գաղափարներում առայժմ չկան որակյալ լուծումների առաջարկներ, ընդհանուր մտքերը պոպուլիստական են, որակյալ մշակված գաղափարներ ու ռազմավարություններ չեն:
Լևոն Բարսեղյանի համար ակնհայտ է, որ իշխանությունները բազմիցս ապաշնորհ քաղաքականություն են վարել, ասում է՝ բազմաթիվ օրինակներ կան այն բանի, որ թեկուզ պատերազմից հետո ինչպիսի վարք կարող էին դրսևորել, ինչը չեն արել ու պատշաճ բացատրություն էլ չեն տվել, թե ինչու չեն արել:
Նրա խոսքով՝ պատերազմից հետո իշխանությունների վարքը երկիրը բարեփոխելու, ռազմական հզորությունները կառուցելու, դիվանագիտական ակտիվությունը բազմավեկտոր դարձնելու իմաստով շատ ցածր արդյունավետություն է գրանցել՝ 20-25 տոկոս:
The post «Հայաստանի իշխանությունը նույնիսկ ծանր պարտությունից հետո պատշաճ դասեր չի քաղել». Լևոն Բարսեղյան appeared first on ԳԱԼԱ.