Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կառուցված են հավասարության ու միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա․ Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կառուցված են հավասարության ու միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, եթե խոսենք երկկողմանի հիմքի մասին, բարձր մակարդակի վրա են, աստիճանաբար զարգանում են հավասարության սկզբունքներով՝ հաշվի առնելով միմյանց շահերը»,- ասաց նա։
Պուտինը հիշեցրել է Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունը։ «Դուք գիտեք մեր վերաբերմունքը Խորհրդային Միության, անկախ Ադրբեջանի քաղաքական գործչի նկատմամբ: Նա ականավոր քաղաքական գործիչ է, միավորող գործիչ մեր երկրների պատմության մեջ»,- ասաց Պուտինը՝ հավելելով, որ իր տարեդարձը արժանիորեն նշվել է Ռուսաստանում։