Մայիսի 26-ից Արցախում կգործի էլեկտրամատակարարման նոր ժամանակացույց․ «Արցախ Էներգո» ՓԲԸ
«Արցախ Էներգո» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ջրի աննախադեպ սակավության պատճառով գործող ՀԷԿ-երի արտադրանքը թույլ չի տալիս ապահովելու էլեկտրամատակարարումը գործող ժամանակացույցով։
Ուստի, սույն թվականի մայիսի 26-ից կգործի նոր ժամանակացույց, կձևավորվեն նոր խմբեր և հովհարային անջատումները կիրականավցվեն 3 խմբով, օրական յուրաքանչյուր խումբը կանջատվի 3 անգամ՝ 2-ական ժամով։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Նոր ժամանակացույցը շուտով կհրապարակվի»։
The post Մայիսի 26-ից Արցախում կգործի էլեկտրամատակարարման նոր ժամանակացույց․ «Արցախ Էներգո» ՓԲԸ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.