Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Հայաստանում ապաստանած չեչեն փախստականը փորձում է դատական կարգով ստանալ փախստականի կարգավիճակ

Դաժան հետապնդումների պատճառով երեք տարի առաջ Չեչնիայից Հայաստան փախած Սալման Մուկաևին Հայաստանի իշխանությունները ո՛չ փախստականի կարգավիճակ են տալիս, ո՛չ էլ թույլ տալիս մեկնել Ֆրանսիա։


Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ընդունելով, որ Չեչնիայում իսկապես խախտվել են Մուկաևի իրավունքները, նրան փախստականի կարգավիճակ չի տվել՝ պնդելով, թե Ռուսաստանը մեծ երկիր է, կարող է այլ շրջան վերադառնալ։ Ապա Ֆրանսիայի մուտքի վիզա ստացած 40-ամյա տղամարդուն Զվարթնոց օդանավակայում թույլ չեն տվել դուրս գալ երկրից՝ պատճառաբանելով, թե նա հետախուզվում է Ռուսաստանի կողմից։


«Հետ գնալը մահվան հավասար է։ Ինձ ասացին, որ եթե որևէ մեկն իմանա այս մասին, ապա քեզ կսպանենք։ Առաջին դեպքը չէ, երբ նման դեպքերում սպանում են մարդուն», - ասում է Մուկաևը։


Հայաստանի միգրացիոն ծառայությունը մերժման հիմքերը չի պարզաբանում։ Հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը միայն պնդեց, թե մերժումը հիմնավոր է, իսկ մանրամասները չեն հրապարակում՝ ելնելով ապաստան հայցողի շահերից. - «Նույն ապաստանի, փախստականների մասին օրենքը արգելում է լիազոր մարմնին որևէ ապաստան հայցողի մասին որևէ տեղեկություն փոխանակել իր ծագման երկրի կամ մշտական բնակության երկրի իշխանությունների հետ»։


Այժմ Մուկաևը դատարանում է բողոքարկում իրեն ապաստան չտրամադրելու որոշումը։ Վաղն առաջին նիստն է։


Թեև Հայաստանի իրավապահները ստացել են Մուկաևին արտահանձնելու Ռուսաստանի միջնորդությունը, բայց քանի դեռ գործը դատարանում է, նա կմնա Հայաստանում։ Բայց եթե դատարանն էլ մերժի, ապա նրան կարտաքսեն Չեչնիա։


Տղամարդը կարծում է, որ հայրենիքում իր կյանքին վտանգ է սպառնում, այնտեղ արդեն իսկ խոշտանգման է ենթարկվել. - «Երեկոյան եկան, տարան ինձ ոստիկանական բաժանմունք։ Ծեծում էին, տանջում էլեկտրականությամբ, գլխիս տոպրակ էին հագցրել, խեղդում էին։ Մի խոսքով, ինչ հնարավոր է, արել են»։


Մուկաևին Չեչնիայում մեղադրում են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Մեղադրանքի հետևում, սակայն, մեկ այլ պատմություն է։ Իրավապահները նրան կասկածում են միասեռական լինելու մեջ։ Իսկ այնտեղ նույնիսկ հանրապետության ղեկավարը՝ Ռամզան Կադիրովն է անձամբ դաժանաբար հետապնդում սեռական փոքրամասնություններին, բազմաթիվ պատմություններ կան նրանց սպանությունների, խոշտանգումների մասին։


Չեչնիայում ոստիկանների ձեռքի տակ է հայտնվել Մուկաևի ու մի կնոջ նամակագրությունը։ Նա պատմեց, որ սկզբում զանգել են, ապա եկել իր հետևից։ Արդեն ոստիկանությունում ցույց են տվել նամակագրությունից մի հատված. - «Դա մի չաթ էր, որտեղ ուղղակի տարբեր թեմաներ ենք քննարկել, ոչ մի արտասովոր բան։ Ինձ նամակագրություն ցույց տվեցին, թե իբր ես այդ կնոջ հետ քննարկել եմ միասեռականության թեմաներ»։


Երկու օր շարունակ խոշտանգելուց հետո դատարկ թղթեր տվեցին, թե՝ ստորագրի։ Այլ ելք չունեի, ստորագրեցի, հետո ասացին, թե քեզ կմեղադրենք զենքի հոդվածով, բայց դու պետք է համագործակցես մեզ հետ, պատմում է այժմ Հայաստանում թաքնվող տղամարդը. - «Ստորագրեցի համագործակցության համար։ Դատարկ թուղթ տվեցին, ստորագրեցի։ Հետո արդեն իրենք գրեցին, որ ես կայքերով պետք է ծանոթանամ միասեռականների հետ։ Պետք է նրանց մոլորեցնելով տանեմ մի գաղտնի բնակարան, որտեղ տեսանկարահանող սարքեր կլինեն, նրանց ծուղակը գցեմ»։


Մուկաևին, սակայն, հաջողվում է փախչել Չեչնիայից։ Հայաստանում արդեն հույս ուներ, որ ապաստան կստանա, հետո կտեղափոխվի Եվրոպա։ Մուկաևն աբսուրդ է որակում Միգրացիոն ծառայության մերժումը, թե Չեչնիա գնալու փոխարեն կարող է մեկնել Ռուսաստանի այլ հատված. - «Բնականաբար աբսուրդ է։ Շատ դեպքեր կան, երբ մարդկանց Եվրոպայից արտաքսել են, օրինակ Ռուսաստանի հյուսիս, հետո իրենց հետևից Չեչնիայից հասել էին, տարել հետ։ Այնտեղ հնարավոր չէ դիմակայել ո՛չ տեղական ոստիկանությանը, ո՛չ էլ դաշնային մարմիններին, ոչ մեկը չի կարող դիմակայել։ Երկրի որ կետն ուզենան, կհասնեն և մարդուն կձերբակալեն»։


Մուկաևի փաստաբան Հասմիկ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես չեն ցանկանում դեմ գնալ Ռուսաստանին. - «Միգրացիոն ծառայությունը հաստատված և արժանահավատ է համարում անձի կողմից ներկայացված բոլոր տվյալները իր նկատմամբ խոշտանգումների, վատ վերաբերմունքի ու կյանքին սպառնացող ռիսկերի վերաբերյալ»։


Պետրոսյանը վկայակոչում է ՄԱԿ-ի փախստականների կոնվենցիան և Հայաստանի օրենքները և ընդգծում՝ Սալման Մուկաևի դեպքը հենց վերաբերում է դրանց պահանջներին։


Հայաստանի օրենսդրության համաձայն, փախստական է համարվում այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից։


Նաև օտարեկրացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արթուր Սաքունցը Հայաստանի իշխանություններին հորդորում է ապաստան տալ Չեչենիայից փախած քաղաքացուն՝ ընդծելով՝, որ Ռուսաստանն արտաքսվել է Եվրոպայի խորհրդից մարդու իրավոնքները խախտելու համար։ Այս դեպքում ևս չկա որևէ երաշխիք, որ Մուկաևը կրկին չի ենթարկվի խոշտանգման. - «Կարող է ենթարկվի արտադատական մահապատժի»։


Հայաստանի դատախազությունը մանրամասներ չի փոխանցում Մուկաևի հետախուզման վերաբերյալ։ Չկան նաև տվյալներ, թե Ռուսաստանի կողմից քանի այդ երկրի քաղաքացի է հետախուզվում Հայաստանում։ Հայտնի է միայն մի քանի դեպք, երբ հայաստանյան իրավապահներն անցած մեկ տարում մի քանի ռուսաստանցի ակտիվիստի և դասալիքի են ձերբակալել, ապա ազատ արձակել, բայց այդպես էլ նրանց չեն արտահանձնել։


Իրավապաշտպան Սաքունցը հորդորում է զերծ մնալ Ռուսաստանի որևէ քաղաքացու արտահանձնումից, հակառակ դեպքում ընդգծում է՝ դրանով Երևանն, ինքն իր հերթին, կխախտի մարդու իրավունքները։




 


Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net