Սեդա Անտոնյանին և հաշմանդամություն ունեցող դստերը ելք առաջարկող չկա. ստիպում են քանդել տնակը
Գյումրիի տնակներում ապրող ավելի քան 2500 ընտանիք կա, որոնց նկատմամբ ոչ միայն պետության, այլև շրջապատի վերաբերմունքն է փոխվել: Ոմանք այն կարծիքին են, որ տնակների բնակիչները միտումնավոր չեն հրաժարվում ժամանակավոր կացարաններից: Իհարկե, նման ընտանիքներ էլ կան, բայց տնակաբնակների կեսից ավելին բոլորովին այլ խնդիրներ ունի:
35 տարի անց ամեն ինչ այնքան է բարդացել, որ այս ընտանիքների խնդիրներն արդեն պետք է դիտարկել ոչ թե ընդհանրական, այլ առանձին-առանձին: Կառավարության նախորդ տարվա որոշումը Գյումրիում մոտ 800 ընտանիքի պարտադրում է ապամոնտաժել տնակներն առանց որևէ փոխհատուցման: Տնակը քանդելու համար քաղաքապետարանը 1 ամսյա ժամկետ է սահմանել նաև Սեդա Անտոնյանի ընտանիքի համար: Հասանելիք 3 սենյականոց բնակարանի փոխարեն տարիներ առաջ 2 սենյականոց է հատկացվել, պակաս քառակուսիները պետությունը չի ավելացնում, բայց տնակն ապամոնտաժել է պահանջում: Իսկ կինը ծանր վիճակում է, արդեն 30 տարի խնամում է առաջին կարգի հաշմանդամություն ունեցող դստերը:
The post Սեդա Անտոնյանին և հաշմանդամություն ունեցող դստերը ելք առաջարկող չկա. ստիպում են քանդել տնակը appeared first on ԳԱԼԱ.