Հանգստյան օրերին ավտոբուսները Ստեփանակերտից կուղևորվեն հայտնի զբոսաշրջավայրեր
Արցախում զբոսաշրջային ակտիվ տարեշրջանին ընդառաջ պատկան մարմինը ոլորտում նախատեսվող նոր ծրագրերի մասին է բարձրաձայնում: Ավելի ճիշտ, խոսքը ոչ թե նոր ծրագրերի մասին է, այլ հին ծրագրերը թարմացնելու, վերագործարկելու:
Մատչելի, անգամ սիմվոլիկ վճարով, զբոսաշրջային ավտոբուսները հանգստյան օրերին Ստեփանակերտից ճանաչված զբոսաշրջավայրեր կուղևորվեն: Նպատակը՝ զբոսաշրջության հենց ներքին ներուժն ակտիվացնելն է: Պատասխանատուների գնահատմամբ՝ նման հնարավորությունն առկա է:
Մանրամասներն Artsakh Public Tv-ի տեսանյութում:
The post Հանգստյան օրերին ավտոբուսները Ստեփանակերտից կուղևորվեն հայտնի զբոսաշրջավայրեր appeared first on ԳԱԼԱ.