Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ
Մայիսի 24-ին ժամը 17։08-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել անվտանգ տարածք։
ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս.
Տանը, տրանսպորտային միջոցում կամ այլ փակ տարածքներում օձ նկատելու դեպքու պետք է ինքնուրույն բռնելու փորձեր չանել. անմիջապես ահազանգել ծառայության թեժ գիծ` 911, 101 կամ 112 հեռախոսահամարին։
The post Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ appeared first on ԳԱԼԱ.