Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, որն Էրդողանը կայցելի հաղթելու դեպքում
«Միշտ առաջին այցը կատարվում է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն {ՄԱԿ-ի անդամ երկրներից միայն Թուրքիայի կողմից է ճանաչված}: Այդպես է միշտ եղել»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 28-ին պայքար կմղեն Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն: Փորձագետներից շատերը ենթադրում են, որ կհաղթի գործող նախագահը: