Միցոտակիսը հույս ունի միայնակ կառավարել Հունաստանում երկրորդ քվեարկությունը հաղթելուց հետո
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը հրաժարվել է կոալիցիա կազմել այս շաբաթավերջին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո՝ հող նախապատրաստելով հունիսին երկրորդ քվեարկության համար: Այս մասին գրել է ekathimerini-ն։
Նրա գլխավորած «Նոր դեմոկրատիան» հավաքել է ձայների 40,8%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր, ձախակողմյան նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի «Սիրիզայի» 20,1% է հավաքել։
Երեք խոշոր ուժերը, որոնց թվում է նաև Նիկոս Անրդուլակիսի գլխավորած «ՊԱՍՈԿ»-ը, համաձայն չեն համագործակցության։
ՊԱՍՈԿ-ի խոսնակ Դիմիտրիս Մանցոսը ERT-ին ասել է, որ «համաձայնությունների կամ համագործակցության հնարավորություն չկա»:
Հեռուստատեսային հայտարարության մեջ Ցիպրասը կոչ է արել ընտրողներին «կանխել անվերահսկելի իշխող վարչապետի հեռանկարը» հաջորդ ընտրական պայքարում։