Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման 1 դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման 1 դեպք է գրանցվել, տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
«Մարտակերտի, Մարտունու շրջաններում ու Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ռուս խաղաղապահները մեքենաների ճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 85,8 տոննա մարդասիրական օգնություն»,- ասված է տեղեկագրում։