Քըլըչդարօղլուից դրական սպասումները արդարացված չեն, նրա ծրագրում Հայաստանի մասին բան չկա․ Նելլի Մինասյան (տեսանյութ)
Քըլըչդարօղլուից դրական սպասումները արդարացված չեն, ծրագրում Հայաստանի մասին բան չկա:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թուրքագետ Նելլի Մինասյանը․
«Եթե նայում ես նրանց ծրագրին, կարծես թե մենք չկանք տարածաշրջանում։ Արմատական փոփոխություններ սպասել պետք չէ։ Կարող են լինել փոքր, ոչ սկզբունքային փոփոխություններ։ Հայաստանի հանդեպ արմատական փոփոխություններ անելու դեպքում Քըլըչդարօղլուն խնդիրներ կունենա Թուրքիայում։
Հնարավոր է, որ Թուրքիան պահանջի մեզնից Սահմանադրությունից հանել Ցեղասպանությունը, զինանշանից՝ Արարատը։ Սակայն նրանց գլխավոր խնդիրը «Զանգեզուրի միջանցքն է»։ Ճիշտ է Քըլըչդարօղլուն խոսեց այլ տարածքով թյուրքական աշխարհին միանալու մասին։ Սակայն դա չի նշանակում, որ ընտրվելու դեպքում չի փոխի կարծիքն ու չի խոսի «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Դա ամենակարճ ճանապարհն է Թուրքիայի համար»,-նշել է թուրքագետը։
Մինասյանն ընտրությունների երկրորդ փուլում ավելի բարձր է գնահատել Էրդողանի շանսերը։ Նա նշել է, որ խորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կողքին ավելի իսլամիստական ու ազգայնական Թուրքիա կունենանք։ Ի դեպ, թուրքագետը նշել է, որ Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում ճգնաժամ կարող է առաջանալ, խորհրդարանը կարող չհաստատել կառավարության կազմը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․