Ինչո՞ւ քանդել, երբ հնարավոր է ամրացնել՝ լուծելով 20 անօթեւան ընտանիքներին հուզող խնդիրը
Գյումրիում 1988-ի երկրաշարժից անօթևան դարձած բազմաթիվ ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն 35 տարի ձգձգվում է՝ ապագայի ծրագրերի սպասումով: Խրիմյան Հայրիկ փողոցի 48 շենքը երկրաշարժի հետևանքով շատ վնաս չի կրել, ավելի լավ վիճակում է, քան քաղաքի ամրացված շատ վթարայիններ: Բայց այս շենքը երբևէ ամրացման ծրագրերում չի եղել իր դիրքի պատճառով. գտնվում է Գյումրիի Տեքստիլագործների թաղամասը Խրիմյան Հայրիկ փողոցին կապող կաուցվելիք ճանապարհի վրա:
Գյումրիի բոլոր ժամանակների գլխավոր հատակագծերով նախատեսված է այդ ճանապարհի կառուցումը, որին շենքը, ըստ պատասխանատուների, խանգարում է, և ենթակա է քանդման: Բայց ո՛չ ճանապարհի կառուցման ընթացքը կա, ո՛չ էլ շենքի քանդման ձեռնարկը: Տուժողները, ինչպես միշտ, բնակիչներն են, որոնք հարևանությամբ գտնվող տնակներում են ապրում և դեռ շարունակում են հուսալ, որ որոշում կկայացվի ամրացնել շենքը:
The post Ինչո՞ւ քանդել, երբ հնարավոր է ամրացնել՝ լուծելով 20 անօթեւան ընտանիքներին հուզող խնդիրը appeared first on ԳԱԼԱ.