Լիվերպուլը վերջին պահին փրկվեց պարտությունից Ասթոն Վիլայի հետ խաղում
ԱՊԼ 37-րդ տուրում «Լիվերպուլը» տանը վերջին պահին փրկվեց պարտությունից՝ ոչ-ոքի խաղալով «Ասթոն Վիլայի» հետ։
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Ռեմսին, 55-րդ րոպեին Գակպոն հավասարեցրեց հաշիվը, սակայն VAR համակարգին դիմելուց հետո մրցավարը չեղարկեց այն։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին, սակայն Սալահի փոխանցումից հետո Ֆիրմինոն ամեն դեպքում հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 66 միավորով 5-րդն է, իսկ «Ասթոն Վիլան» 58 միավորով՝ 7-րդ։