Մենք այն կետում չենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառենք, ինչպես արել է Արևմուտքը. Ռեջեփ Էրդողան
Թուրքիան հատուկ ու զարգացող հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած Անկարայի վրա ճնշում գործադրելուն՝ օգնելու համար ուժեղացնել Արևմտյան պատժամիջոցները Մոսկվայի դեմ։ Ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ CNN-ին տված հարցազրույցում։
«Մենք այն կետում չենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառենք, ինչպես արել է Արևմուտքը։ Մենք կապված չենք Արևմուտքի պատժամիջոցներով», - ասել է Էրդողանը CNN-ի հաղորդավար Բեքի Անդերսոնին: «Մենք ուժեղ պետություն ենք ու դրական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ».
«Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր ոլորտներում»,- հավելել է նա։