Արցախ. ինչու են խնդիրներ ծագել սոցցանցերում
Շրջափակումից ի վեր Արցախում ինտերնետ կապի հետ կապված խնդիրներ հաճախ են ծագում: Վերջին դեպքը նախորդներից տարբերվում էր, քանի որ խափանումը ներառում էր միայն կոնկրետ սոցիալական ցանցեր:
Մասնավորապես, երեկ, մոտավորապես ժ.15:00-ից, արգելափակվել են Facebook, Instagram և Whatsapp սոցիալական ցանցերը: Այսօր առավոտյան իրավիճակը շտկվել է:
Նման դեպք Արցախում առաջին անգամ է գրանցվում: Խնդրի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը:
Մանրամասներն Artsakh Public Tv-ի տեսանյութում:
The post Արցախ. ինչու են խնդիրներ ծագել սոցցանցերում appeared first on ԳԱԼԱ.