Տհասների մրցույթում նրանք կզբաղեցնեին 2-րդ տեղը. Պուտինը՝ Ռուսաստանի արևմտյան հակառակորդների մասին (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ին Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության արևմտյան հակառակորդներին «նեոգաղութատիրական մտածողությամբ տհասներ» է անվանել, գրում է iz.ru-ն։
Նրա խոսքով՝ արևմտյան հակառակորդները ցանկանում են Ռուսաստանում միջէթնիկական վեճեր հրահրել, սակայն նրանք չեն հասկանում, որ արտաքին ագրեսիայի պայմաններում Ռուսաստանի բազմազգ ժողովուրդն ավելի է համախմբվում»,- հավելել է Պուտինը:
«Իրենց նեոգաղութատիրական գաղափարներով առաջնորդվող մարդիկ տհաս են, իսկ տհասների մրցույթում նրանք կզբաղեցնեին երկրորդ տեղը։ Ինչո՞ւ միայն երկրորդը, որովհետև նրանք տհասներ են»,- ասել է Պուտինը։