Շատ նոր բաներ չենք լսել․ Մելիքյանը՝ Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի առերեսման մասին
Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսման վերաբերյալ որևէ բացասական նկատառում չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանն այսօր տեղի ունեցած առերեսումից հետո։
Մելիքյանն ասաց, որ առերեսման վերաբերյալ որևէ բովանդակային բան չի ասի․ «Ավելի ուշ կխորհրդակցենք, մամուլի հետ անպայման կխոոսենք, ամեն դեպքում բավական ծավալուն առերեսում էր»։
Հարցին՝ Աշոտ Փաշինյանն առերեսման ժամանակ պնդե՞լ է իր՝ առևանգման վերաբերյալ ներկայացված հաղորդումը, ցուցմունքը, Մելիքյանը պատասխանեց․ «Շատ նոր բաներ չենք լսել»։
Ժամը 23։00-ից Շենգավիթի դատարանում մեկնարկել է Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքի քննությունը։