Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը,նա հանցագործ չէ. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը։ Նա հանցագործ չէ։ Մի ոչնչացրեք մարդուն, կնոջը, վիշտ կրող մորը։ Ինչու եք վարչական վարույթներ հարուցել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ։
Եվ պատահական չէ, որ Վերաքննիչ դատարանի բակում է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպը՝, վարչական գործերի քննության ընթացքում։ Ինչու եք նսեմացնում նրանց։
Ինչու չեն պատժվում սևազգեստ մայրերի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները։
Տեղի ունեցած միջադեպը պետք է գնահատել այս և բազում այլ հարցերի համատեքստում։ Հարգեք այդ կնոջը, ազատ արձակեք նրան, երկրի ղեկավարն եք՝ մեծահոգի գտնվեք»:
The post Ազատ արձակեք զոհված զինծառայողի մորը,նա հանցագործ չէ. Ժաննա Ալեքսանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.