Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետերը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա բրիտանացի գործընկեր Ռիշի Սունակը հինգշաբթի օրը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր երկու երկրների միջև՝ Հիրոսիմայում Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովից առաջ բանակցությունների ընթացքում։ Փաստաթղթի տեքստը տարածել է Ճապոնիայի ԱԳՆ-ն, գրել է ТАСС-ը։
Հերոսիմայի համաձայնագիրը նախատեսում է պաշտպանական, առևտրային, գիտական ու տեխնոլոգիական համագործակցության ամրապնդում։ Պաշտպանական համագործակցության ամրապնդումը ներառում է համատեղ զորավարժությունների ակտիվացում, որին այժմ երկու անգամ ավելի շատ բրիտանացի զինվորականներ կներգրավեն։ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի և թագավորական նավատորմի փոխգործակցությունը նախատեսվում է 2025 թվականին հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բրիտանական ավիակիր խմբի առաջիկա արշավի ժամանակ։
Երկրները նաև կակտիվացնեն փորձի փոխանակումը բաց տիեզերքում ու կիբերտարածությունում գործունեության հարցերի շուրջ։