ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» առաջին խաղակեսում 2 գնդակ ուղարկեց «Ռեալի» դարպասը
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայության պատասխան խաղի առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»:
Անգլիական գրանդի կազմում տնային խաղում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան՝ «Արքայական ակումբի» դարպասը գրավելով 23-րդ և 37-րդ րոպեներին:
Առաջին խաղակեսում Խոսեպ ԳՎարդիոլայի գլխավորած թիմը կատարեց 13 հարված, որից 5-ը դիպուկ էր: «Ռեալը» կատարեց մեկ հարված, գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հեռու տարածությունից հարվածեց հորիզոնական դարպասաձողին:
Առաջին խաղակեսի գոլերը՝ տեսանյութով:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով:
The post ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» առաջին խաղակեսում 2 գնդակ ուղարկեց «Ռեալի» դարպասը appeared first on ԳԱԼԱ.