Բայդենի վարչակազմը պահանջում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիր մինչև տարեվերջ
Սպիտակ տունը ցանկանում է դիվանագիտական ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագրի համար առաջիկա 6-7 ամիսների ընթացքում՝ մինչ նախագահական ընտրությունների քարոզարշավը կսպառի երկրի ղեկավար Ջո Բայդենի օրակարգը, Axios-ին ասել են խնդրից տեղյակ ամերիկացի երկու պաշտոնյաներ:
«Ինչու՞ է դա կարևոր. Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ցանկացած կարգավորման համաձայնագիր, հավանաբար, կներառի ԱՄՆ - Սաուդյան Արաբիա հարաբերությունների արդիականացում ու շոշափելի արդյունքների փաթեթ ԱՄՆ կառավարության կողմից»,- գրել է Axios-ը:
Նման գործարքը կարող է դուր ոչ պոպուլյար լինել դեմոկրատների շրջանում և կարող է Բայդենին արժենալ մեծ քաղաքական կապիտալ: Բայդենը ժամանակին երդվել է Սաուդյան Արաբիային դարձնել «պարիա» թագավորության մարդու իրավունքների վիճակի և Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգջիի սպանության առնչությամբ: ԱՄՆ հետախուզությունը ասում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը պատասխանատու է Խաշոգջիի սպանության համար․ պնդում, որը Սաուդյան Արաբիան հերքում է:
Սակայն գործարքը կարող է պատմական բեկում լինել Մերձավոր Արևելքի խաղաղության մեջ՝ հանգեցնելով դոմինոյի էֆեկտի՝ ավելի շատ արաբական և մուսուլմանական մեծամասնություն ունեցող երկրների հարաբերություններն Իսրայելի հետ կարգավորման և ԱՄՆ-Սաուդյան հարաբերությունները վերադարձնելու հունի մեջ: