Ուկրաինայի վերականգնման ծախսերը հասել են 411 միլիարդ դոլարի. ՄԱԿ
Միավորված ազգերի կազմակերպությունը գնահատել է ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը, որոնք վնասվել կամ ավերվել են պատերազմի հետևանքով։ Դրա համար կպահանջվի առնվազն 411 միլիարդ դոլար:
«Ուկրաինայի տնտեսությունը պատերազմի պատճառով կորցրել է իր արդյունաբերական հզորությունների և էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը: Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը, ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը և Եվրամիության ու Միացյալ Նահանգների ուղղակի բյուջետային աջակցությունը, հավանական է, որ 2023 թ.-ին երկրի տնտեսությունը լճանա»,- ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և 2023 թվականի կիսամյակի հեռանկարները» զեկույցում։
Նշվում է, որ Ուկրաինայի երկարաժամկետ հեռանկարները կախված կլինեն պատերազմի տևողությունից ու ինտենսիվությունից, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնումը ֆինանսավորելու՝ երկրի կարողությունից։
The post Ուկրաինայի վերականգնման ծախսերը հասել են 411 միլիարդ դոլարի. ՄԱԿ appeared first on ԳԱԼԱ.