Վրաստանը ներկայացնող հայ մարզիկը՝ Կուդոյի աշխարհի չեմպիոն
Կուդո մարզաձևի աշխարհի առաջնությունում Վրաստանը ներկայացնող Սեդրակ Կարապետյանը աշխարհի չեմպիոն է դարձել՝ նվաճելով ոսկե մեդալ։
Վրաստանի Կուդոյի հավաքականը Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել է 6 մեդալով, փոխանցում է Վրաստանի Կուդոյի ֆեդերացիան։
Սեդրակ Կարապետյանը վճռորոշ մենամարտում հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Կիգան Մանեզիին։
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի ներկայացուցիչ մարզիկները ոսկե մեդալներ են նվաճել Կուդոյի աշխարհի առաջնությունում։ Չեմպիոն է դարձել նաև Սաբա Մաքացարիան։
Կուդոիստներին դիմավորել են Վրաստանի Կուդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Խախուտաշվիլին, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Դավիթ Քիրիան, նրանց ընտանիքի անդամներն ու երկրպագուները։
The post Վրաստանը ներկայացնող հայ մարզիկը՝ Կուդոյի աշխարհի չեմպիոն appeared first on ԳԱԼԱ.