Կարինե Մանուկյանին ու նրա 6 երեխաներին տնակից վտարում է սպառնում
Կառավարությունն ավելի քան 4 տարի աղետի գոտում տնակաբնակների հերթական հաշվառումն իրականացնելուց հետո, որոշեց անօթևանության խնդիրը լուծել ոչ թե բնակարանաշինությամբ, այլ մարդկանց տնակներից ուղղակի վտարելով:
Գյումրիի քաղաքապետարանը ծանուցագրեր է ուղարկում՝ սահմանելով 1-ամսյա ժամկետ տնակներն ազատելու և դրանք ապամոնտաժելու համար:
Հարյուրավոր ընտանիքներ հայտնվել են անելանելի դրության մեջ, տնակները քանդելու պահանջի դիմաց բնակապահովման ոչ մի տարբերակ նրանց չի առաջարկվում: Գյումրիի 234 տարածքի 355 տնակի բնակիչ Կարինե Մանուկյանին իր 6 երեխաների հետ նույնպես տնակից վտարում է սպառնում:
The post Կարինե Մանուկյանին ու նրա 6 երեխաներին տնակից վտարում է սպառնում appeared first on ԳԱԼԱ.