Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


Ինչ այսօր առաջարկվում է Արցախին, ուղղակի ինքնասպանության տանող ճանապարհ է. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, մայիսի 15-ին Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության կազմակերպած «Ժողովուրդն է իր ճակատագրի իրավատերը» հանրահավաքում Բաբայանը խոստացել է՝ պետնախարարի պաշտոնին իր նշանակվելուց 100 օր հետո լուծել Արցախի առաջ ծառացած խնդիրները։ Բաբայանի առաջարկը քննարկելու պատրաստակամություն է հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ձեր դիտարկումներն եմ խնդրում այս մասով։

– «Միասնական հայրենիք» կուսակցությունը համարվում է Արցախի խորհրդարանական կուսակցություններից մեկը, և, կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ինչպիսի գործունեություն ու ինչ մարտավարություն պետք է ընտրի։ Այդ քաղաքական ուժի ղեկավարը հանրությանը տարբեր ձևաչափերով տեղեկացրել է, որ եթե իշխանություններին ստիպեն, որ վերջիններս իրեն նշանակեն պետնախարարի պաշտոնին, ապա ինքը 100 օրվա ընթացքում կլուծի Արցախի Հանրապետության խնդիրները և այլն։ 

Այստեղ ուշագրավ է Արցախի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը․ արդյոք նրանք արդեն դադարե՞լ են ինստիտուցիոնալ մոտեցում ցույց տալ պետության ղեկավարմանն ընդհանրապես, թե՞ հանրային որոշակի ճնշումների տակ դիմում են այս կամ այն գործողության։ 

Կարծում եմ՝ այս վերջին շրջանում Արցախի Հանրապետության պետնախարարների այս արագացված ռեժիմով փոփոխությունները կախված են ոչ թե տվյալ պաշտոնը զբաղեցնող անձի աշխատանքի արդյունավետությունից կամ անարդյունավետությունից, այլ՝ այս կամ այն բնույթի ճնշումներից։ 

Հիշում ենք, որ Ռուբեն Վարդանյանին կարծես թե դրսի ճնշման ազդեցության տակ հեռացրեցին պաշտոնից, հիմա էլ հանրության որոշակի մասի ճնշման միջոցով են փորձում փոխել պետնախարարին։ Այստեղ խնդիրը Արցախի Հանրապետության իշխանությունների մեջ է, ու իրենք պետք է կարողանան իրենց պահել որպես իշխանություն ու պետությունը ղեկավարել ոչ թե այս կամ այն ուղղությունների ճնշումների ազդեցության տակ, այլ՝ ըստ Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների։

– Իշխանությունն այս անգամ և՞ս տեղի կտա ճնշմանը։

– Հիմա չեմ կարող որևէ բան կանխագուշակել, բայց արդեն տեղի են տվել, երբ ասել են՝ տասը օրվա ընթացքում քննարկումներ կիրականացվեն: Թե այդ քննարկումների արդյունքում նրանք ինչպիսի որոշում կկայացնեն, ժամանակը ցույց կտա։

– Ձեր քաղաքական ուժի հետ այդ քննարկումը եղե՞լ է, թե՞ դեռ ոչ։

– Որքան տեղյակ ենք հնչեցված հայտարարությունից, քննարկումներ պետք է իրականացվեն ոչ թե բոլոր քաղաքական ուժերի հետ, այլ՝ այն քաղաքական ուժի, որը կազմակերպել էր հանրահավաքն ու ներկայացրել այդ պահանջը։ Մեզ քննարկման առաջարկ չի եղել։

– Պարո՛ն Հակոբյան, բայց ձեր քաղաքական ուժը, դուք՝ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, կո՞ղմ եք, որ պետնախարարի պաշտոնը վստահվի Սամվել Բաբայանին։

– Մեր քաղաքական ուժն ու ես գտնում ենք, որ ցանկացած պաշտոնյա պետք է դադարեցնի աշխատանքը՝ կախված իր աշխատանքի արդյունավետությունից, իսկ պետնախարարի պաշտոնում ինչ-որ մեկին նշանակելն անմիջապես նախագահի իրավասությունն է: Նա պետք է այդ նշանակումը կատարի համաձայն Սահմանադրության, այն բոլոր ինստիտուցիոնալ գործողությունների, որը պահանջում է պետությունը որպես այդպիսին։ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, ու մենք առաջին հերթին պետք է պահպանենք այդ պետական ինստիտուտները, իսկ դրանք պահպանելու առաջին քայլը ճնշումների ներքո որոշումներ կայացնելը չէ, այլ՝ ըստ Սահմանադրության։

– Իսկ ինչո՞ւ է հիմնականում պետնախարարի շուրջ ստեղծվում նմանատիպ իրավիճակ։

– Կարծում եմ՝ մեր Սահմանադրությունից ելնելով ընկալումն այնպիսին է, որ պետնախարարի պաշտոնը նույնականացնում են վարչապետի պաշտոնի, այսինքն՝ գործադիր մարմնի ղեկավարի հետ, գուցե այդ պատճառով է, որևէ այլ բացատրություն չեմ կարող տալ, երևի ավելի հստակ կպատասխանեն այն ուժերը, որոնք այդպես ձգտում են այդ պաշտոնին։ 

– Որքանո՞վ է իրատեսական, որ 100 օրում կլուծվեն ծառացած բոլոր խնդիրները, ինչպես խոստացել է Սամվել Բաբայանը։

– Որևէ գնահատական չեմ կարող տալ այդ 100-օրյա ծրագրին, որը որպես այդպիսին ծրագիր էլ չէ, այլ ներկայացված է կետերի ձևով, բայց ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետության ապագան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ որպես այդպիսին, երկարատև և ծանր, հետևողական պայքարի արդյունքում կարող է ի նպաստ մեզ լուծում ստանալ։ Ակնկալել, որ 100 օրում կամ կարճ ժամանակամիջոցում հնարավոր է խնդիրները լուծել, կարծում եմ՝ անիրատեսական է։ Բոլորս պետք է պատրաստ լինենք երկարատև ու ծանր պայքարի։

– Այնուամենայնիվ, եթե Արցախի Հանրապետության նախագահը որոշի բավարարել Սամվել Բաբայանի պահանջը, դա ի՞նչ կնշանակի։

– Պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը, հետո նոր կհասկանանք, թե ինչ մարտավարություն պետք է ընտրել։

– Արցախում ընդհանուր վիճակն ինչպիսի՞ն է, Կարմիր խաչի օգնությամբ հիվանդների տեղափոխումը հնարավո՞ր է արդեն, պարո՛ն Հակոբյան։

– Հիմա ևս այդ գործընթացը չի կատարվում, որովհետև երևի թե ադրբեջանցիներն առավելագույն ինչ-որ պահանջներ են ներկայացրել այդ կազմակերպությանը, կոնկրետ ի՛նչն է խնդիրը, մենք տեղյակ չենք։ Գնալով այս շրջափակումը վերածվում է օկուպացիայի, ու Արցախում բոլոր տեսակի խնդիրները՝ սկսած տնտեսականից, վերջացրած պարզ գոյութենականով, դառնում են ավելի սրված, երբեմն նույնիսկ՝ անլուծելի։ Հետևաբար, կյանքի ճանապարհի բացման հարցն օր առաջ պետք է լուծել, որովհետև դա կենսական նշանակություն ունեցող խնդիր է դարձել 120 հազար բնակչի համար։

– Դրան հասնելու համար ի՞նչ պետք է անենք։

– Պետք է նախ Հայաստանի ղեկավարն իրեն դրսևորի որպես հայամետ գործիչ ու բանակցությունների ժամանակ կարողանա պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահը, այլ ոչ թե ջուր լցնի թշնամի պետության ջրաղացին։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե ճանաչել Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը, այլ խոսել, որ կա Արցախի Հանրապետություն, որի ժողովուրդը ինքնորոշման իրավունք է իրացրել, ու պետք է հարգել այդ իրավունքը, այսինքն՝ մեզ անհրաժեշտ է, որ բանակցության սեղանի շուրջը նստած հայկական կողմն իրեն դրսևորի սուբյեկտ, այլ ոչ թե առարկա։

– Պարո՛ն Հակոբյան, կարծիքներ են հնչում, որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է Արցախի իշխանությունների համար, որ հենց իրենք կայացնեն Արցախին վերաբերող որոշումները։ Համակարծի՞ք եք, որ այս իրավիճակում Արցախը միայնակ կարող է կայացնել նման որոշումներ, կամ որ նրա ձայնը լսելի կլինի։

– 30 տարի շարունակ՝ մինչև 2020 թվականի պատերազմը, երբ Արցախի Հանրապետությունն ուներ մեծ անվտանգային տարածքային գոտի, երբ գործում էր իր զարգացած տնտեսությամբ ու պաշտպանական համակարգով, չգիտես ինչու, ո՛չ այդ միջազգային հանրությունը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չէին խոսում ուղղակի բանակցությունների մասին, իսկ այսօր, երբ Արցախը կորցրել է իր տարածքի 75 տոկոսը, գտնվում է շրջափակման ու տնտեսական խոր ճգնաժամի մեջ, սկսել են այդ մասին խոսել։ Հնարավոր է, այո՛, որ Արցախը բանակցի, բայց եթե միջազգային մեխանիզմների միջոցով համահավասար պայմանները ստեղծվեն, մնացած բոլոր պարագաներում այն, ինչ այսօր առաջարկվում է Արցախին, ուղղակի ինքնասպանության տանող ճանապարհ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ինչ այսօր առաջարկվում է Արցախին, ուղղակի ինքնասպանության տանող ճանապարհ է. Հակոբ Հակոբյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.


Ria.city
Загрузка...

Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net