ՉԼ. Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն կիսապաշտպանների հնգյակում
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանների հնգյակում է, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
FedEx Performance Zone-ի վարկանիշային ցանկում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 297 միավորով 5-րդն է: Առաջատարը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի խաղացող Ռոդրին է (339 միավոր): Երկրորդ տեղում մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեն է (338): Լավագույն եռյակը եզրափակում է «Բենֆիկայի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուն (334): Չորրորդը Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հենակետային կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն է:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտերը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Միլանի» նկատմամբ, իսկ Հենրիխ Մխիթարյանը խփել էր երկրորդ գոլն ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Պատասխան խաղը կկայանա մայիսի 16-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
The post ՉԼ. Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն կիսապաշտպանների հնգյակում appeared first on ԳԱԼԱ.