Հայաստանում համակարգային կոռուպցիա կա,«կարգոները» և մեկ անձից գնումները դրա դրսևորում են. Սամսոն Գրիգորյան (տեսանյութ)
Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, «կարգոները» և մեկ անձից գնումները դրա դրսևորում են։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը․
«Այսպես կոչված կարգոները, որոնք կային նաև նախկին իշխանությունների օրոք, և թալանի ու կոռուպցիայի մի մեծ հատված նաև դրանց հետ էր կապված, կան նաև այսօր։ Այդ մասին նաև իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում։ Դրանք զբաղվում են ապրանքը ներմուծելով, արտոնյալ պայմաններով մաքսազերծելով, ու այդ շղթայում ապրանքի իրական տերը չի երևում։ Սա համակարգային կոռուպցիայի ամենացայտուն դրսևորումն է։ Չի կարող ապրանքը չմաքսազերծվել ու այդ մասին մաքսայինը և բոլոր ուժային կառույցները տեղյակ չլինեն։
Մյուս բաղադրիչը, եթե տենդերներ շահելու դեպքում շեշտվում են պաշտոնատար անձանց, նրանց հետ փոխկապակցված անուններ և իշխանությունը չտեսնելու է տալիս, արդեն համակարգային կոռուպցիայի դրսևորում է»,-նշել է Գրիգորյանը։
Նրա դիտարկմամբ, տենդերները շահում են նոր բացված ընկերություններ, որոնց տնօրեններն իշխանության հետ փոխկապակցված մարդիկ են։ Բացի այդ բազմապատկվել է մեկ անձից գնումների ծավալը։
Սամսոն Գրիգորյանը կոռուպցիոն խնդիրներ է տեսնում նաև Երևանի քաղաքապետարանում, հատկապես շինթույլվտությունների տրամադրման հարցում։ Նա անդրադարձել է նաև փոքր ու միջին բիզնեսի խնդիրներին, նշել, որ ՓՄՁ վիճակը գնալով ավելի է վատանում, մեծ մասը շուտով վնասով է աշխատելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․