Չավուշօղլուն հորդորել է Քըլըչդարօղլուին ապացուցել ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» մասին պնդումները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին ապացույցներ ներկայացնել Ռուսաստանի կողմից Թուրքիայի ընտրական գործընթացներին ինչ-որ «միջամտության» մասին իր պնդումների վերաբերյալ։ Այս մասին գրել է Anadolu-ն։
«Նախքան ինչ-որ «միջամտության» մասին խոսելը, Քըլըչդարօղլուն պետք է հստակ հիմնավորումներ, փաստաթղթեր կամ նյութեր ներկայացնի»,- ասել է ԱԳՆ-ի ղեկավարը։
Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուն առաջին հերթին պետք է կոչ անի՝ մերժելու Թուրքիայի ընտրական գործընթացներին ցանկացած տեսակի միջամտությունը։
Չավուշօղլուն նշել է, որ գիտակցելով գալիք ընտրություններում պարտությունը՝ Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական գործիչը «փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը»։ «Նրանք այսօր արդեն պատրվակներ են պատրաստում իրենց ապագա անհաջողության համար և օգտագործում են մեթոդներ, որոնք հուշում են Արևմուտքում»,- ասել է նա։