Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Մայիսի 14-ի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեմ տեսնում»

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների վերաբերյալ  Ermenihaber.am-ի՝ «2023 Մայիսի 14․ Թուրքիայի ընտրություններ» խորագրով վեբինարի ընթացքում տեղի ունեցած քննարկմանը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կիսվել է իր տեսակետով և ընդգծել, որ Թուրքիայում կայանալիք ընտրությունները չեն վերացնի առկա ճգնաժամը, այլ ավելի կխորացնեն այն։

«Իսկապես Թուրքիան կանգնած է կարևոր խաչմերուկում և այն ճանապարհները, որոնք կարող է ընտրել Թուրքիան, կարևոր են ոչ միայն ներքին քաղաքականության, այլև արտաքին քաղաքականության՝ հատկապես աշխարհաքաղաքական տեսակետից, քանի որ վերջին տարիներին Թուրքիան կարողացել է աշխարհում իր դիրքը ավելի տեսանելի և կարևոր դարձնել։ Իհարկե, դա հանգեցրել է այն  ճգնաժամին, որն առկա է երկրի ներքին քաղաքական և տնտեսական կյանքում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիան վերջին տարիներին «փորձել է թռնել իր գլխից ավելի վեր», վատնել է ռեսուրսներ, և դա էլ հանգեցրել է այն ճգնաժամին, որն առկա է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնագավառներում։ Ցանկանում եմ նաև ընդգծել,  որ Թուրքիայում հաստատվել է միանձնյա կառավարման կուռ, բռնատիրական (ավտորիտար) մոդել, որը կարծում եմ Թուրքիայի համար ապագա չէ»,- ասաց նա։

«Իսկ ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին,  Էրդողանի հաղթելու պարագայում ես այստեղ որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Իմ գնահատմամբ՝ Թուրքիայի քաղաքականությունը, աշխարհառազմավարությունը հետևյալն է՝ Հարավային Կովկասը դարձնել Թուրքիայի աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ և տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Եվ դա Թուրքիան փորձում է իրականացնել 30 տարի շարունակ տարբեր ինտենսիվությամբ՝ մեկ բացահայտ կերպով, մեկ՝ ծածուկ։ Ի սկզբանե այս նպատակը կա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Եվ այս քաղաքականության մեջ Ադրբեջանն օգտագործվում է Թուրքիայի կողմից որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Անցնելով ընդդիմությանը՝ ընդգծեմ, որ, եթե հաղթի ընտրություններում, կարծում եմ արտաքին քաղաքականությունը կգտնվի ամերիկյան և արևմտյան քաղաքականության շրջանակներում, կլինի ավելի կշռադատված։ Ռուսաստանի հետ հարաբերությունները Քեմալ Քըլըչդարօղլուն բնութագրել է այսպես․ «Մենք կկառուցենք ինստիտուցիոնալ մակարդակով, այլ ոչ թե անձնական, ինչպես Էրդողան-Պուտին հարաբերություններն են»։

«Մեր տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությունը չի հրաժարվի այն աշխարհառազմավարական նպատակից՝ հասնելու մեր տարածաշրջանում գերակշռող դիրքի։ Ավելին  կփորձի տարածաշրջանային քաղաքականությունը կոորդինացնել  Արևմուտքի  և  մասնավորապես ԱՄՆ-ի  հետ։Պետք է սպասել, որ Թուրքիան կմիանա Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, իհարկե դա միանգամից  տեղի չի ունենա՝ հավանական է փուլ առ փուլ»,-ասաց Սաֆրաստյանը։
Այն հարցին, թե գալիք ընտրություններում կհաղթի Էրդողանը, թե Քըլըչդարօղլուն, պրոֆեսորը պատասխանեց․ «Արևելագիտության Ինստիտուտի Թուրքիայի բաժնում գործընկերներիս  հետ  հետաքրքիր քննարկում ենք ունեցել և մեր ընդհանուր տեսակետը այն է, որ  ընտրություներում կհաղթի Էրդողանը։ Կնշեմ մի քանի հանգամանք։ Առաջին՝ նախընտրական պայքարում Էրդողանը քայլ առ քայլ առաջ է անցնում Քըլըչդարօղլուից և կարողանում է վարպետորեն մանիպուլյացիա անել հատկապես այն թեմաները, որոնք իր համար անբարենպաստ են՝ մղում է երկրորդ պլան։ Մասնավորապես ավերիչ երկրաշարժի հետևանքները, այդ ընթացքում կատարված կոռուպցիան, կաշառակերությունը, դեպոտիզմը կարողանում է մղել երկրորդ պլան։ Առաջ է մղում այնպիսի թեմաներ, որոնք քաղաքական առումով իրեն չեն վնասում։ Մյուս հանգամանքը, որը ես նկատեցի շատ ուժեղ հակաամերիկականությունն ու հակաարևմտականությունն է, որը Էրդողանը և իր կուսակիցները կիրառում են։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի բնակչության զգալի մասը հիմա չեն սիրում ամերիկացիներին։
«Մեկ այլ հանգամանք, որը Էրդողանը վարպետությամբ կիրառում է՝ այն է, որ թուրք քաղաքացին կայսերական գաղափարախոսության կրող է՝ սիրում է, որ Թուրքիան լինի ուժեղ և այդ ուժը ցույց տա, և Էրդողանը դա շատ լավ կարողանում է ցույց տալ։ Էրդողանը Թուրքիայում ունի ընտրազանգվածի որոշ խավի լիակատար աջակցությունը՝ ընդ որում ցանկացած պայմաններում։ Այնուամենայնիվ,  հաշվի եմ առնում նաև երկրաշարժի փաստը, որովհետև նրա ընտրողները հենց այդ շրջաններից են՝ մասնավորապես Քահրամանմարաշից։ Դրանից բացի՝ կան տվյալներ, որ այդ շրջանների բնակիչները՝ շուրջ 3 մլն, լքել են իրենց բնակավայրերը և բնակություն հաստատել Թուրքիայի այլ շրջաններում և նրանցից 145․000-ն է գրանցվել որպես ընտրող, ինչը թուլացնում է Էրդողանի դիրքերը։ Սրանք իմ տպավորություններն են, և ես չեմ հավատում հրապարակված հարցումներին»,- նշեց Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանն իր խոսքում հիշատակեց թուրքական լրատվական կայքերից մեկում՝ «Yeni Şafak»-ում հրապարակված կարիկատուրան, որտեղ պատկերված է  Քըլըչդարօղլուն խոհանոցում նստած ձեռքին մի սոխ, իսկ նրա գլխավերևով թռչում են վերջին սերնդի տեխնիկաները։ «Ինչպես գիտեք՝ սոխն աղքատների ուտելիքն է։ Եվ սա պարզ ցույց է տալիս, թե երկու ուժերն ինչն են առաջ մղում․ մեկը՝ տնտեսական ծանր դրությունը, իսկ մյուսը՝ արձանագրած հաջողությունները»,- ընդգծեց նա։
«Հակված եմ այն մտքին, որ արտաքին ուժերից ոչ մեկը՝ ո՛չ ԱՄՆ, ո՛չ  Ռուսաստանը, ո՛չ էլ Եվրամիությունը շահագրգռված չեն, որ Թուրքիայում  լինի անկայունություն։ Ծանր ընտրություններ են սպասվում, և Թուրքիան կկարողանա խուսափել բախումներից։ Եթե ընտրություններում պարտվի Քըլըչդարօղլուն, կարծում եմ, որ չի գնա այնպիսի գործողությունների, որոնք կարող են վտանգել Թուրքիայի ապագան։ Էրդողանն, իմ պատկերացմամբ, այլ՝ ավանտյուրիստ կերպար է, պարտության դեպքում կփորձի քայլեր ձեռնարկել վիճարկելու պարտությունը և հաղթանակի վերածելու։ Այնուամենայնիվ չեմ կարծում, որ նա երկիրը կտանի դեպի ապակայունացում»,-եզրակացրեց պրոֆեսորը։

 

The post «Մայիսի 14-ի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեմ տեսնում» appeared first on ԳԱԼԱ.



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net