Մոսկվայում քառյակը վերահաստատել է իր հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը
Մոսկվայում քառյակի հանդիպման մասնակիցները պայմանավորվել են, որ փոխարտգործնախարարները կստանձնեն Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների ամրապնդման ճանապարհային քարտեզի մշակման խնդիրը։ Այս մասին գրել է IRNA գործակալությունը՝ ներկայացնելով Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությանը։
Հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզն ավելի բաղ համաձայնցվել էր 4 երկրների պաշտպանության և անվտանգության նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Ֆեյսալ Մեքդադը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը Մոսկվայում հանդիպել են, որտեղ նախարարները «առարկայական և անկեղծ քննարկում են անցկացրել Սիրիայի և Թուրքիայի միջև կառավարական հարաբերությունների վերականգնման մասին»։
Մասնակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ներքին գործերին չմիջամտելուն և այս երկրում ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարին։
Նրանք նաև ընդգծել են Սիրիային միջազգային օժանդակության ավելացման կարևորությունը։