ՉԼ. Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Միլանի» դարպասը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կազմում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայության առաջին խաղում գրավեց «Միլանի» դարպասը՝ 2-0:
34-ամյա կիսապաշտպանը 11-րդ րոպեին իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի ասիստից հետո գրավեց իտալական գրանդի դարպասը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակչում:
8-րդ րոպեին հաշիվը բացել է «Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Ընթանում է առաջին խաղակեսը:
The post ՉԼ. Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Միլանի» դարպասը appeared first on ԳԱԼԱ.