Թշնամին հատուկ հրահանգ ուներ՝ չեզոքացնել Արմանին. ջաջուռցի հերոսի անցած մարտական ուղին
Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 2 զինծառայող է զոհվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Նրանք երկուսն էլ եղել են նույն՝ Արցախի Մարտունի-2 զորամասից: Արտյոմ Խուրշուդյանն ընդամենը 19 տարեկան էր, Արման Քոչարյանը՝ 20:
Արմանի ընկերներն ու ծանոթները նրան հիշում են որպես հայրենասեր ու խիզախ զինվորի, ուսման առաջավորի, սպորտի մեծ գիտակի:
Բազմակողմանի զարգացած երիտասարդի համար առաջին տեղում հայրենասիրությունն էր, որը մանկավարժ ծնողներից էր ժառանգել: Նա ժամկետային զինծառայող էր` հրետանավոր:
Հայրենիքի պաշտպանության համար պայքարեց մինչև վերջ: Պատերազմի առաջին իսկ օրվանից դիմակայել է թշնամու հրետանային, տանկային գրոհներին՝ մեծ կորուստներ հասցնելով: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
The post Թշնամին հատուկ հրահանգ ուներ՝ չեզոքացնել Արմանին. ջաջուռցի հերոսի անցած մարտական ուղին appeared first on ԳԱԼԱ.