Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից այցագրային ռեժիմի վերացումը սադրանք է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել այն պնդմամբ, թե Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղարկելու և հանրապետության հետ ավիահաղորդակցության արգելքը վերացնելու Ռուսաստանի որոշումն անընդունելի է։
Այդ մասին Զուրաբիշվիլին գրել է Twitter-ի իր էջում:
«Ռուսաստանի հերթական սադրանքը: Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը և այցագրային ռեժիմի վերացումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում և օկուպացնում է մեր տարածքները», - գրել է Զուրաբիշվիլին ։