Հայաստանը և Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել․ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ
Հայաստանի և Ադրբեջանի միջև անցած շաբաթ տեղի ունեցած բանակցությունները կառուցողական էին, հավատացած ենք, որ զգալի առաջընթաց են գրանցել՝ բարդ խնդիրները հասցեագրելու հարցում, երկրները համաձայնեցրել են որոշ պայմաններ և ունեն միմյանց տեսակետերի ավելի լավ ըմբռնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահագների պետական քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Պետդեպը հավատացած է, որ «հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջման դեպքում համաձայնություն կարող է ձեռք բերվել»։