ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ
ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։
Անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, նշված է հաղորդագրությունում։
Հայ-ադրբեջանական հանդիպումը հյուրընկալել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Ըստ վաշինգտոնյան բանակցություններից հետո կողմերի տարածած նույնաբովանդակ հաղորդագրության, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման» համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ» ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնում են տարամետ»: