Porsche-ն 75-ամյակը նշել է գունավոր Taycan էլեկտրական մեքենայի ներկայացմամբ (լուսանկարներ)
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը ստեղծման 75-ամյակը նշում է գունավոր Taycan էլեկտրական մեքենայի ներկայացմամբ, հայտնում է motor.ru-ն:
2023 թվականին Porsche-ն նշում է իր 75-ամյակը, և այս առիթով գերմանական ավտոարտադրողն իր երկրպագուների համար պատրաստում է միանգամից մի քանի հատուկ մոդելների պրեմիերա։ Բայց քանի դեռ չի եկել դրանց դեբյուտի ժամանակը, ընկերությունը սահմանափակվում է իր արտադրության որոշ սերիական մոդելների բացառիկ մոդիֆիկացիաների ցուցադրմամբ:
Եվ միշտ չէ, որ խոսքը վաճառքի համար նախատեսված մոդիֆիկացիաների մասին է, երբեմն դրանք պարզապես զուտ շոու մոդելներ են, ինչպես օրինակ՝ էլեկտրական Porsche Taycan-ը՝ ներկայացված Շանհայում:
Քանի որ չինական շուկան Porsche-ի, ինչպես նաև շատ այլ արտադրողների առանցքային շուկաներից մեկն է, զարմանալի չէ, որ մեքենայի պրեմիերան կայացել է հենց Շանհայում։
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Porsche Taycan-ը որևէ փոփոխության չի ենթարկվել՝ 761 ձիաուժ հզորությամբ և 1050 Նմ հզորությամբ երկշարժիչ ուժային համակարգ։
Այս մեքենան վաճառքի չի հանվի. այն որպես ցուցանմուշ կմնա Շանհայում։