Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Vaz 2107-ը. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 19:20-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Ford Transit և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
The post Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Vaz 2107-ը. կան վիրավորներ appeared first on ԳԱԼԱ.