Ով ասում է կոմֆորտ զոնայում ենք, ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին, ԱԺ-ն կոմֆորտ զոնա չէ․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Ով ասում է կոմֆորտ զոնայում ենք, ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին, ԱԺ-ն կոմֆորտ զոնա չէ:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․
«Մեզ քննադատողները էդքան խելոք են, թող փողոց լցնեն, մենք փողոցում չենք։ ԱԺ-ն Նիկոլի հոր դուքյանը չի, մեզ 300 հազար մարդ է ընտրել, ԱԺ-ում ներկայացնում ենք իրենց։ Վերջին հարցուպատասխանի ժամանակ, եթե նիստերի դահլիճը լքեինք, դրանից բան չէր փոխվելու, ո՞վ էր Փաշինյանին հակադարձելու։ Աբսուրդ է, որ ԱԺ գնալով լեգիտիմացնում ենք իշխանությանը, որ չգնանք, լեգիտիմ չե՞ն լինի։
Մեր օրակարգը նույնն է՝ ՀՀ և Արցախի անվտանգություն, նաև Փաշինյանի հրաժարականի միջոցով։ Նրա հրաժարականը անհրաժեշտ, բայց բավարար նախապայման չէ ՀՀ և Արցախի անվտանգության համար»,-նշել է Խաչատրյանը։
Պատգամավորը չի բացառել փողոցային պայքարի վերադառնալը, բայց դա ինքնանպատակ չեն համարում։ Ասում են, սխալ է առանց ռեսուրսի փողոց դուրս գալ, Խաչատրյանը վստահ չէ, որ հիմա, օրինակ 200 հազար մարդ դուրս կգա փողոց։
Ընդդիմադիր պատգամավորը խոսել է նաև վաշինգտոնյան բանակցությունների մասին, նշելով, որ դրանք ձախողվել են, կապիտուլյացիան հետաձգվել է, քանի որ Բաքուն ավելին է պահանջում։ Խաչատրյանի բնորոշմամբ, Բաքվի դոզան այնքան մեծ է եղել, որ անգամ Միրզոյանն ու Ռուբինյանը վախեցել են այն կլանել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․