ԱԱ. Արթուր Ղազարյանը հաղթել է նոկաուտով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 1-ին մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը (60 կգ), հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Հայ բռնցքամարտիկը մեկնարկել է 1/16 եզրափակչից, որտեղ նոկաուտով հաղթել է Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին:
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին ներկայացել է 11 մարզիկով.
- Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակչում ուժերը կչափի կուբացի Կլարո Ֆիզի հետ:
- Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից՝ մրցելով Տայպեի ներկայացուցիչ Տուի հետ:
- Ռուսլան Ասլիկյանը (54 կգ) 1/8 եզրափակչում կմենամարտի վենեսուելացի Ռիվաս Ֆինոլիի հետ:
- Արթուր Բազեյանը (57 կգ) նույնպես պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, մրցակիցը դեռ հայտնի չէ:
- Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից, մրցակիցը դեռ հայտնի չէ:
- Գուրգեն Մադոյանը (67 կգ) 1/8 եզրափակչում ուժերը կչափի Տայպեի ներկայացուցիչ Յի Լիիի հետ:
- Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակչում կփորձի հաղթահարել Չինաստանի ներկայացուցիչ Կե Թուոհետաերբիեի արգելքը:
- Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) 1/16 եզրափակչում կմեկնարկի իսրայելցի Յի Զաքիի հետ մենամարտով:
- Նարեկ Մանասյանը (92 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակչից և կմրցի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող Մբանգի Մուկիենայի հետ:
- Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, մրցակիցը դեռ հայտնի չէ:
Աշխարհի առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին:
The post ԱԱ. Արթուր Ղազարյանը հաղթել է նոկաուտով՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ appeared first on ԳԱԼԱ.