Ինչպես են ընթանում ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները. պետքարտուղարության անդրադարձ. «Ամերիկայի Ձայն»
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջան երկխոսության մասին․ մանրամասներն ավելի ուշ: Գրել է «Ամերիկայի Ձայնը»։
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսային ճեպազրույցի ընթացքում պատասխանեցին լրագրողների հարցերին: Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծեցին ԱՄՆ հանձնառությունը խաղաղ կարգավորմանը և տեղեկացրեցին, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումների շարք կունենան Վաշինգտոնի շրջակայքում գտնվող Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում: Բոնոյի խոսքով՝ կողմերը խոստովանել են, որ սա առաջին անգամն է, որ նրանք հանդիպում են հաջորդաբար մի քանի օրվա ընթացքում: Նա շեշտեց՝ քննարկումներն ընթանում են շատ կառուցողական: Ամբողջական նյութն՝ ավելի ուշ: