Ավելի քան 800,000 մարդ կարող է լքել Սուդանը, հակամարտությունը ճգնաժամը վերածում է լիակատար աղետի․ ՄԱԿ-ի պաշտոնյաներ
Սուդանը կարող է լքել 815 հազար մարդ, որից 580 հազարը՝ սուդանցիներ, ինչպես նաև փախստականներ։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության ղեկավարի տեղակալ Ռաուֆ Մազուն՝ հղում անելով գործակալության ուսումնասիրություններին։ Այս մասին գրել է Reuters-ը։
Ըստ Մազուի՝ մոտ 73 հազար մարդ արդեն լքել է երկիրը։
Մինչդեռ ՄԱԿ-ի մեկ այլ պաշտոնյա՝ Աբդու Դիենգը, հայտարարել է Սուդանում լիակատար աղետի մասին: «Ավելի քան երկու շաբաթ է անցել Սուդան քայքայիչ մարտերից, հակամարտությունը Սուդանում հումանիտար ճգնաժամը վերածում է լիակատար աղետի», - ասել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով երկրի համակարգողը տեսաճեպազրույցում: «Ճգնաժամի տարածաշրջանային կողմնակի ազդեցությունը մեծ անհանգստություն է առաջացնում», - ասաց Դիենգը:
Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է առնվազն 528 մարդ, վիրավորվել՝ 4599-ը։ ՄԱԿ-ը հայտնել է զոհերի նմանատիպ թիվ, սակայն կարծում է, որ իրական կորուստները շատ ավելին են։
Հակամարտությունը իշխանության համար պայքարում կանոնավոր բանակի և արագ արձագանքման պարագլուխների միջև սրվել է ապրիլի 15-ին։ 2021 թվականին Սուդանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո նրանք կիսեցին կառավարության վերահսկողությունը և այժմ հակադրվում են քաղաքացիական կառավարման անցնելու հարցում: