Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին չխառնվել Լաչինում անցակետի տեղադրման հարցին
«Մեկնաբանելով Լաչինի ճանապարհին իրականացվող բողոքի գործողությունները՝ հայկական կողմը թերևս մոռացել է, որ այդ ակցիաները ուղղված էին ճանապարհի անօրինական օգտագործման և ռազմական սադրանքների դեմ։ Հայկական կողմը նաև չի դադարում խեղաթյուրել Միջազգային դատարանի ժամանակավոր որոշումը», - նշել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
Ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, որը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնություններով նախատեսված չէ։ Անցած տարվա դեկտեմբերից էլ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակեցին Շուշի-Քարինտակ հատվածը, այժմ նրանց փոխարինել են ուժայինները։