Միրզոյանի հետ հանդիպումից հետո Բլինքենը բանակցություններ է վարել Բայրամովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո բանակցություններ է վարել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Դրանից հետո նախատեսվում է եռակողմ հանդիպումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
The post Միրզոյանի հետ հանդիպումից հետո Բլինքենը բանակցություններ է վարել Բայրամովի հետ appeared first on ԳԱԼԱ.