Վաշինգտոնում կայացել է Բլինքեն-Բայրամով հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինենի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բլինքեն-Բայրամով հանդիպումից հետո նախատեսված է անցկացնել եռակողմ հանդիպում, որին մասնակցելու է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել էր ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: