«Ոնց որ տամոժնիայում՝ գրանցում, նկարում, ամեն ինչ անում են, ինչ-որ տեղ ծաղրում են». Մեծ Շենի համայնքապետ
«Ո՞րն է մեր պահանջը ռուսներից։ Պետք ա իրանք հայտարարեն իրանք կարո՞ւմ են իրանց պարտականությունները անեն։ Այո, թե ոչ։ Եթե այո, ապա աչքներս տեսնա, եթե ոչ, ուրեմն պետք ա դուրս գան ու հայտարարեն՝ մենք ի վիճակի չենք նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ի կատար ածել», - ասում է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
Օսիպյանին էր միացել օրեր առաջ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրած Տիգրան Պետրոսյանը, ով ասաց, թե ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարից է ստացել հավաստիացում, որ անցակետում ադրբեջանցիներ չեն լինելու. - «Լենցովը անձամբ ինձ ասալ ա՝ Я пришел сюда, и моя первостепенная задача заклъчается в том, что никакого КПП там че должно быть. Компромисс в том, что там должны сидеть русские»։
Իսկ թե ինչպես է գործում ադրբեջանական անցակետը, երեկ ցուցադրեցին այդ երկրի լրատվամիջոցները։ Մանրամասն քայլ առ քայլ նկարահանել էին, թե ինչպես են մի քանի արցախցիներ իրենց մեքենաներով կանգնում անցակետում, անցնում անձնագրային ստուգում, բացում բեռնախցիկը և պատասխանում մի քանի հարցերի՝ որտեղի՞ց եք, ի՞նչ եք տանում ... ադրբեջանցի սահմանապահները ներկայանում են շատ քաղաքավարի՝ բարև ձեզ , ամենայն բարիք...
Հին շեն, Լիսագոր, Եղցահող գյուղերը գտնվում են բառացիորեն կրկնակի բլոկադայի մեջ՝ երկու կողմից ադրբեջանական անցակետեր են. Մեծ Շենի համայնքնապետի տեղեկացմամբ, մարդիկ գնումների են գնացել՝ վստահելով ռուս խաղաղապահների հավաստիացումներին. - «Ռուսները ասել են, որ խոչընդոտ չի լինի, մենք ենք հսկում, մենք ենք ստուգում։ Մարդիկ գնացել են, որ առևտուր անեն... ոմանք գնալուց, ոմանք հետ գալուց արդեն թորքերն են լրիվ ոնց որ տամոժնիայում՝ գրանցում, նկարում, ամեն ինչ անում են, ինչ-որ տեղ ծաղրում են»։
Դավթյանի խոսքով, քաղաքավարությունը ծայրից ծայր բեմադրված էր. - «Ասում ա՝ ո՞ւր ես գնում։ Ասել ա՝ Ստեփանակերտ։ Ասում ա՝ Ստեփանակերտ չի, Խանքենդի ա։ Եթե քաղաքավարության ա գնում, ի՞նչ Խանքենդիի մասին ա, եթե Ստեփանակերտ ա էդ քաղաքի անունը։ Այսինքն՝ ինքը ուզում ա իրանը առաջ տա, ուզում ա ասի՝ Ստեփանակերտ մի ասա, էդ քաղաքի անունը սենց ա, իրանց ասածով, իրանց ուզածով... Էդ քաղաքավարության նշան ա՞»
Մեծ Շենի համաայնքապետն ինքն էլ պլանավորել էր այսօր Գորիս մեկնել՝ անհրաժեշտ սննդի, դեղորայքի հետևից, բայց երեկ տեղի ունեցածից հետո գերադասում են կրկնակի շրջափակված մնալ։