Թուրքիա ավիացիոն իշխանությունները որևէ բացատրություն չեն տվել, թե ինչու են իրենց օդային տարածքը փակել Flyone Armenia-ի համար
«Մեր որոշակի շվերթեր դեպի Եվրոպա, որոնք տարանցվում էին Թուրքիայի օդային տարածքում, առժամանակ չեն կարող իրականացվել Թուրքիայի օդային տարածքի կիրառությամբ։ Պատճառների մասին մենք տեղեկատվություն չունենք։ Ամեն դեպքում վստահ ենք, որ մեր կողմից, ավիաընկերության կողմից նախապես ստացվել էին բոլոր թույլտվությունները չվերթները իրականացնելու 2023 թվականի ամառային թռիչքային շրջանում, և որևէ ավիացիոն գործունեության հետ կապված պատճառ մենք չենք տեսնում էդ կասեցման հետ կապված», - փոխանցեց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ չվերթները իրականցվելու են, և տոմսեր գնած ուղևորները տհաճ փաստի առաջ չեն կանգնի, սակայն փաստացի այս պահին հայկական գրանցմամբ ընկերությունը չի կարող օգտագործել Թուրքիայի օդային տարածքը։
Եվրոպա ուղևորվելու համար այն շրջանցել ևս հնարավոր չէ ռուս-ուկրինական պատերազմի պատճառով, քանի որ Ուկրաինայի տարածքի մեծ մասը ոչ թռիչքային գոտի է հայտարարված. - «Այդ գործիքակազմը Flyone Armenia-ն ունի և մենք դա կիրառելու ենք, որպեսզի ավիացիոն մեր դիրքերը կարողանանք պահպանենք, որպեսզի մեր ուղևորները հասնենք իրենց նպատակակետին»։
Անցյալ տարվանից այս ավիաընկերությունը իրականցնում է նաև Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ, իսկ թուրքական «Պեգասուս»-ը չվերթներ ունի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Այս թռիչքներին ոչինչ չի սպառնում, համենայն դեպս, Flyone Armenia ընկերությունը թուրքական կողմից որևէ խոչընդոտի մասին չի տեղեկացվել։
Արդյո՞ք թուրքական արգելքը վերաբերում է միայն Flyone Armenia-ին, թե՞ այլ առհասարակ հայկական գրանցմամբ որևէ ընկերություն չի կարող թռչել թուրքիայի օդային տարածքով։ Քաղավիացիայի վարչությունից խոստացան այս հարցին պատասխանել վաղը, երբ վերադառնան աշխատանքի։